Հուլիսի 31-ին` ժամը 00.40-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 28-ամյա Անգելինա Մ.-ն, որը 2022 թ. հոկտեմբերի 7-ից Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) մեղադրանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: