Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը գրել է.
«ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանն է Օլիվիե Դըկոտինյին:
Նա իր դիվանագիտական ծառայությունն է անցկացրել the Washington Institute-ում: 2012-2015 եղել է երկրորդ հյուպատոս Իրանում Ֆրանսիայի դեսպանատանը: Այնուհետև Ֆրանսիայի ԱԳՆ-ում զբաղվել է քաղաքական-ռազմական հարցերով, մասնավորապես, ՆԱՏՕ-ի և ԵՄ քաղաքական-ռազմական հարցերով` Լիբիայում, Բալկաններում և Կովկասում:
Մինչ Հայաստան ժամանելը եղել է Իրաքի Քուրդիստանում Ֆրանսիայի հյուպատոս»: