00:00:00

Առաջիկա օրերին ԱՄՆ միջնորդությամբ պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը․ Բաբաջանյան

13:06, 30 հուլիս 2023 Բլոգ

Առաջիկա օրերին ԱՄՆ միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում, հավանաբար Բուլղարիայում, պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, ֆեյսբուքյան էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

«Նախօրեին մեր հայրենակից Վագիֆ Խաչատուրյանի առևանգումը ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որի նպատակն է երկրորդ անգամ խափանել ԱՄՆ միջնորդությամբ որևէ ուղիղ շփում, խոսակցություն, երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև:

Հույս ունեմ, որ Ստեփանակերտը հասկանում է իր քայլերի, գործողությունների  ճակատագրականությունը, և այս հարցում կգործի գերագույն պատասխանատվությամբ:

Ամերիկյան միջնորդությամբ այս կարևոր հանդիպման մերժող կողմը Արցախը չպետք է լինի», - գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր