«Այսպիսով, Ադրբեջանը ցույց է տալիս, թե ինչ է սպասվում Արցախի ողջ չափահաս արական բնակչությանը, քանի որ նրանք «համարձակվել են» պաշտպանել իրենց ընտանիքները, ազատությունն ու հայրենիքը Ղարաբաղյան առաջին, երկրորդ և երրորդ պատերազմների ժամանակ։
Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը․
«Կարված գործերն սպասում են բոլորին։ Ի՞նչ կարող է սա նշանակել»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն առեւանգել է բուժման նպատակով Կարմիր Խաչի միջոցով այսօր ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող արցախի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։