00:00:00

Մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է․ ԱԳՆ

18:45, 29 հուլիս 2023 Քաղաքականություն

Անհանգստացած ենք լուրերից, որ 68-ամյա բուժառուն, ով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժօգնության էր տեղափոխվում Հայաստան, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։ Այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

 

«Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,– նշել է նա: 

 

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից։

 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, որն իբր մասնակցել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր