00:00:00

«ՀայաՔվե»-ին միացել է 54 800 ՀՀ քաղաքացի

11:29, 29 հուլիս 2023 Քաղաքականություն

Այս շաբաթվա ընթացքում Հայաքվեին միացել է 16 000-ից ավելի քաղաքացի։ Ըստ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի՝ թիվը ռեկորդային է նախաձեռնության բոլոր՝ չորս շաբաթների ընթացքում։

«Ունենք «ՀայաՔվե»-ին միացած 54 800 ՀՀ քաղաքացի։ 24.660-ը միացել է Երևանում, 29.380-ը՝ մարզերում, 760-ը՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով։ 

Առաջին փուլի համար մենք գերազանցել ենք անհրաժեշտ աջակցության նվազագույն շեմը», - հայտարարեց նա։

Նա նշեց, որ իշխանությունները անցել են վարչական ճնշումների եւ այս շաբաթվան ճնշումների առումով ռեկորդային է եղել:

«ՔՊ-ականները հատկապես գյուղական համանքներում տառացիորեն պայքար են սկսել քաղաքացիների դեմ. գործից կհանենք, փարոսից կզրկենք, երեխուդ բանակում վնաս կտանք, մտածի ապագայիդ մասին, բազմաթիվ են դեպքերը, ու մենք տեսել ենք, որ մարդիկ ահաբեկված են, նույնիսկ գյուղից ախել են: Բայց դրան հակառակ «Հայաքվե»-ն թափ է հավաքում»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր