00:00:00

Այլ երկրում սովորելը դեռ չի նշանակում լքել հայրենիքը, հուսամ՝ կավարտեն, կվերադառնան. «Հրապարակ»

10:01, 29 հուլիս 2023 Մամուլ

«Հայաքվե» նախաձեռնությանը երեկ միացան նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը եւ կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Մանե Թանդիլյանը մեր այն հարցին, թե ինչու է որոշել միանալ այս նախաձեռնությանը, նշեց. «Մենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների յուրաքանչյուր քաղաքացիական նախաձեռնությանը, որը միտված է Արցախի համար իրենց անհամաձայնությունը ցույց տալուն, մենք այնտեղ ենք: Արցախը մեզ համար կարմիր գիծ է եղել, մենք դրա մասին հայտարարել ենք եւ պատրաստ ենք յուրաքանչյուր նախաձեռնությանը միանալ:

Մենք համոզված ենք, որ Արցախի հարցի լուծման գլխավոր գործոնն այսօրվա իշխանությունների դադարեցումն է` որպես իշխանություն: Դրա ուղղությամբ տեղի են ունենում ընտրություններ, որին մենք մասնակցում ենք եւ այդ միջոցով իշխանափոխություն ենք իրականացնելու: Մենք վստահ ենք, որ ժողովուրդը կարող է ընտրությունների միջոցով կատարել իշխանափոխություն: Սա հատուկ որոշում չէ, քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք միտված են այս կամ այն կերպ Արցախի հարցում իշխանությունների հետ անհամաձայնության, մենք այդ նախաձեռնություններին կողմ ենք եւ դրա մասնակիցը»:

- Տիկին Թանդիլյան, իշխանական լրատվամիջոցները, այսպես կոչված, քարոզչամեքենաները Ձեր դեմ ակնհայտ արշավ են սկսել, ամեն օր կարելի է Ձեր դեմ տարատեսակ հոդվածների հանդիպել իշխանամերձ լրատվականներում: Ինչո՞վ կբացատրեք այս թիրախավորումը: Ինչպե՞ս եք իշխանությունների զայրույթը շարժել:

- Դա ունի շատ պարզ բացատրություն` իշխանությունները կանխատեսում են մեր մոտալուտ հաղթանակը, փորձում են վնասել, բայց չի հաջողվելու:

- Շատ է շահարկվում Ձեր որդիների` բանակում չծառայելու հանգամանքը: Իշխանական կայքերը գրում են, թե Ձեր որդիներին Հայաստանից փախցրել եք, որովհետեւ չեք ցանկացել, որ նրանք իրենց պարտքը տան հայկական բանակին:

- Դրանք շահարկումներ են, որովհետեւ նախընտրական պայքար է, եւ ես շատ եմ ցավում, որ ընտանիքի անդամներին թիրախավորելու միջոցով են արդեն նման քայլեր արվում` ընտրությունների բնականոն ընթացքը խաթարում: Որդիներս կրթության նպատակով են մեկնել Ավստրիա, հուսամ, որ կավարտեն ուսումը եւ կվերադառնան Հայաստան: Նորություն չէ, որ Հայաստանում որակյալ կրթություն չկա: Ամեն դեպքում, այլ երկրում սովորել՝ չի նշանակում լքել հայրենիքը: Կարծում եմ, որ ուսումն ավարտելուց հետո բոլոր մարդիկ էլ պետք է վերադառնան հայրենիք:

- Ընտրությունների համար կարգախոս արդեն ընտրե՞լ եք:

- Դեռեւս ոչ:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31