Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է զեկույց՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների և բնակավայրերի հարևանությամբ անօրինական ներկայության փաստերի վերաբերյալ:
Զեկույցը ներառում է տվյալներ՝ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի վերաբերյալ․
Բացի այն, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, նրանք հանցավոր արարքներով սահմանային բնակիչներին զրկել են իրենց արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից, որի հետևանքով բնակիչները չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը եւ այլն: Մարդկանց տները գտնվում են ադրբեջանական դիտարկման ներքո:
Մարդկանց արժանապատվությունը, իրավունքներն ամբողջությամբ ոտնահարված են: Բնակիչներն անգամ չեն կարողանում այցելել եկեղեցի, իրենց ընատնիքի անդամների ու մտերիմների շիրիմներին:
Ադրբեջանական այս հանցավոր արարքների հիմքն այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է: Ընդ որում, այս քաղաքականությունն ու խախտումները նույնն են թե´ Հայաստանում (Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր), թե´ Արցախում:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները չունեն խաղաղության մտադրություններ: Նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա հնարավոր չէ կանխել նրանց հանցավոր արարքները և դրանց հիմքում ընկած թշնամանքի քաղաքականությունը,- գրել է Թաթոյանը։
Զեկույցը՝ հղումով։