00:00:00

Փաշինյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

22:47, 28 հուլիս 2023 Քաղաքականություն

Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ եւ սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված եւ ընթացքում գտնվող ծրագրերին: 

Վարչապետը նախ Գավառում ծանոթացել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ երկարության հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 733 մլն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Գավառում վարչապետին են ներկայացվել Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Համայնքի եւ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն 796 հազար դրամ, որից 55 տոկոսը համայնքի բյուջեից համաֆինանսավորմամբ, իսկ 45 տոկոսը՝ պետական բյուջեից: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքի եւ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 174 մլն դրամ: Միջոցների 75 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից: Արդեն իսկ կատարվել են արտաքին բարեկարգման եւ ներքին հարդարման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն առաջիկայում:

Գեղարքունիքի մարզում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Ն․ Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1․8 մլրդ դրամ: Իրականացվել են 5 մասնաշենքերի կոնստրուկցիաների եւ միջհարկային ծածկի աշխատանքները:

Կատարվել է աշխատանքների 30%-ը։ Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 4868 քմ մակերեսով դպրոց, որը կունենա 936 աշակերտ/տեղ: Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2025 թվականին:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն, ծանոթացել այնտեղ իրականացվող կառուցման աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 470 մլն դրամ: Կատարվել է աշխատանքների 80 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 4720 քմ մակերեսով 79 մահճակալ հզորությամբ եւ ժամանակակից տեխնիկայով համալրված բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր