Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը վերջին ամիսների ընթացքում ֆեյսբուքյան իր էջում չի անդրադառնում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ իր ձայնը լսելի չի դարձնում այդ հարթակում, ավետել է մեդիաստղի՝ Հայաստան ժամանելու մասին։
«Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը
Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարեւան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ ներկա գտնվելու այդ շոուներին:
Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երեւանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին:
Welcome to Yerevan, dear STAR!!!»,- գրել է նա։