Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվյե Դըկոտինը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Կոռնիձոր այցի մասին․
«Հայաստանի իշխանությունների հրավերով Ֆրանսիայի դեսպանությունն այսօր արձանագրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին և վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա»,- գրել է նա։
Դեսպանը նաև այցելել է Ծիծեռնակաբերդ, որին անդրադարձել է առանձին «թվիթով»։
«Այսօր երեկոյան հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում»,- գրել է Դըկոտինը։