Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ժողովրդի Ծառան» ֆիլմի իրական սցենարիստները բրիտանացիներն են եղել, դա լավագույն նախագահական ընտրարշավն է եղել պատմության մեջ։
Ճիշտ է, դրանից առաջ Ամերիկայում նկարահանել էին սեւամորթ նախագահի մասին ֆիլմը, Օբամայի ընտրություններից առաջ։
Խորքային համոզվածություն ունեմ, որ ամերիկյան Քաղաքարտե Տնակը տաղանդավոր սերիալը նպաստել է Թրամպի ընտրությանը, որտեղ ցույց է տրվում Սպիտակ Տան ողջ էությունը։ Այնտեղ հեշտությամբ կարելի է գտնել Հիլարի Քլինթոնի կերպարը։ Սերիալը կիսատ է մնում ու այդպես էլ պարզ չի դառնում, թե պայմանական Հիլարին արդյոք դառնում է նախագահ, թե ոչ։ Այդ հարցի պատասխանը տվեցին ընտրողները, նախագահ ընտրելով Թրամպին։
Հայաստանում 2018-ի դավադրության սցենարը նույնպես շատ ճկուն ձեւով է պատրաստվել։
Հարց, իսկ Հայաստանում բրիտանացիները հիմա ում համար են սերիալ նկարահանելու եւ դրա հետեւանքով հայ ժողովուրդն ինչ հերթական գին է վճարելու։ Հարցը բաց է այս պահին։