00:00:00

«Լուծումը իշխանությունների հեռացումն է». «Ապրելու երկիրը» միացավ «Հայաքվեի» ստորագրահավաքին

13:14, 28 հուլիս 2023 Քաղաքականություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, այսօր  այցելել է Կենտրոնի թաղապետարան՝ «Հայաքվե» նախաձեռնությանը միանալու:

Թանդիլյանը հետ միասին եկել էր նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Հայաքվեի» ստորագրահավաքին միանալուց հետո Մանե Թանդրլյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների յուրաքանչյուր քաղաքացիական նախաձեռնությանը, որը միտված է Արցախի համար իրենց անհամաձայնությունը ցույց տալուն, մենք այնտեղ ենք: Արցախը մեզ համար կարմիր գիծ է եղել, մենք դրա մասին հայտարարել ենք, եւ պատրաստ ենք յուրաքանչյուր նխաձեռնությանը միանալու, որը պետք է արտահայտի մարդկանց անհամաձայնությունը:

Մենք համոզված ենք, որ Արցախի հարցի լուծման գլխավոր գործոնը այսօրվա իշխանությունների դադարեցումն է որպես իշխանություն: Դրա ուղղությամբ տեղի են ունենում ընտրություններ, որին մենք մասնակցում ենք, եւ այդ միջոցով իշխանափոխություն ենք իրականացնելու:  Մենք վստահ ենք, որ ժողովուրդը կարող է ընտրությունների միջոցով կատարել իշխանափոխություն»:

«Արցախը մեզ համար կարմիր գիծ է եղել, մենք այդ մասին միշտ հայտարարել ենք։ Յուրաքանչյուր նախաձեռնություն, որը արտահայտում է մարդկանց անհամաձայնությունը եղեղ իրավիճակին մենք դրա կողքին ենք»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը՝ խոսելով «Հայաքվեին» միանալու մասին։

Թանդիլյանը ընդգծեց, որ ինքը խորապես համոզված է, որ Արցախի հարցի միակ լուծումը օրվա իշխանությունների հեռացումն է։

«Այդ ուղղությամբ տեղի է ունենում ընտրություններ, որին մենք մասնակցում ենք՝ և այդ միջոցով իշխանափոխություն իրականացնում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր