Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան իր միկրոբլոգում պատասխանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ կոչ անելով «վերջ տալ մանիպուլյացիաներին»։
«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բառերի հետ խաղալու փոխարեն պետք է վերջ դա մանիպուլյացիաներին, ապատեղեկատվությանն ու Լաչինի ճանապարհի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու քարոզչական արշավին։ Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ ) ճանապարհը բաց է բոլոր տեսակի առաքումների համար»,- նշել է Հաջիևը՝ հրապարակելով Սիմոնյանի գրառման նկարը։
Ալեն Սիմոնյանն ավելի վաղ իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղում ու ամիսներ շարունակ ստում։