Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ամիր Աբդոլլահիանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել,
Իրանի ԱԳՆ հաղորդմամբ՝ Աբդոլլահիանը դրական ու կառուցողական է գնահատել երկու երկրների միջև համագործակցության ընթացքը։
Բայրամովն իր հերթին կարևորել է Աբդոլլահիանի վերջին այցը Բաքու՝ նշելով, որ այն երկու երկրների հարաբերությունների վրա դրական ազդեցություն է ունեցել։
Նա շնորհակալություն է հայտնել «Ղարաբաղի հարցում Իրանի կառուցողական դիրքորոշման համար» և մանրամասներ ներկայացրել Հայաստանի հետ բանակցությունների, Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ։
Կողմերը տարածաշրջանում օտար ուժերի միջամտությունն ու ներկայությունը ոչ կառուցողական են որակել և ընդգծել տարածաշրջանի հարցերը տարածաշրջանի երկրների ու դերակատարների միջոցով լուծելու անհրաժեշտությունը։