Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան իր էջում պատասխանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ավելի վաղհայտարարել էր, որ Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղում ու ամիսներ շարունակ ստում՝ հավատացնելով, որ դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար Լաչինի միջանցքը բաց է։
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բառերի հետ խաղալու փոխարեն պետք է վերջ դնի մանիպուլյացիաներին, ապատեղեկատվությանը և Լաչինի ճանապարհի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու քարոզչական արշավին։ Աղդամ-Խանքենդի ճանապարհը բաց է բոլոր տեսակի երթևեկությունների համար»,-նշել է Հաջիևը։