00:00:00

Արցախի հումանիտար աղետն ունի 2 մեղավոր՝ Ալիև և Փաշինյան. Շարմազանով

17:21, 27 հուլիս 2023 Բլոգ

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Ո՞վ եւ ովքե՞ր են Արցախի հումանիտար ճգնաժամի մեղավորներն ու պատասխանատուները։

Արցախի հումանիտար աղետն ունի 2 մեղավոր՝ Ալիեւ եւ Փաշինյան։
 
Նրանց պայմանավորվածության արդյունքում Նիկոլը ճանաչեց Արցախը՝ ներառյալ Լաչինի միչանցքն,Ադրբեջանի անբաժան մաս։
Այդ քայլով Փաշինյանն արձակեց Ալիեւի ձեռքերը լուծելու հարցերը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Եթե Փաշինյանը ճանաչում է Արցախն ու Արցախի ժողովրդին Ադրբեջանի մաս,ապա ո՞վ է ինքը,որ խոսի Արցախի կյանքի ճանապարհի բացման մասին, չէ՞ որ հենց ինքը՝ Նիկոլն է արցախցիներին հանձնել Ադրբեջանին։
 
Նիկոլի մասով ամեն բան պարզ է,ն ա խաղում է Ալիեւի ու Էրդողանի խաղը։
 
Ու՞մ թելն են թելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։
 
ԱՄՆ-ն,ՌԴ-ն ու Ֆրանսիան ունեն ստանձնած պարտավորություններ Արցախի ժողովրդի առջեւ որպես ԵԱՀԿ համանախագահներ, իսկ ՌԴ-ն նաեւ որպես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած պետություն։
 
«Նիկոլը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում,բա մենք ի՞նչ անենք» օպերայից մեկնաբանություններն անհաջող «կրուտիտներ» են հիշեցնում։
 
Դուք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություննե՞ր եք, թե՞՝ Արցախի աղետի լուռ «իմպիտենտ» վկաներ։
 
Թուրք-ադրբեջանական տանդեմի շանտաժներին տրվելով՝ վաղը դուք եք քաղելու դրա դառը պտուղները,ինչպես 1071-ին Բյուզանդիան քաղեց թուրք-սելջուկներից պարտության դաժան պտուղը Մանազկերտի ճակատամարտում,քանի որ մի քանի տասնամյակ առաջ ինքն էր «փուռը տվել» Հայաստանն ու բաժան-բաժան արել»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր