00:00:00

Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է․ Ալեն Սիմոնյան

16:39, 27 հուլիս 2023 Քաղաքականություն

Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է դեպի պաշարված Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է դեպի պաշարված Լեռնային Ղարաբաղ և այնտեղից մարդկանց և ապրանքների հումանիտար տեղափոխման համար։ Մարդասիրական ավտոշարասյան կանգնեցումը միջանցքի մուտքի մոտ և արհամարհական հայտարարությունը, թե «խաղն ավարտված է», ապացուցում է, որ այս բոլոր ամիսների ընթացքում Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղացել ու ստել»,- գրել է Սիմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր