00:00:00

Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք «ՀայաՔվե»-ի առաջին փուլի նպատակին

11:32, 27 հուլիս 2023 Բլոգ

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ բարեկամներ, մենք հաստատուն քայլերով մոտենում ենք «ՀայաՔվե»-ի առաջին փուլի նպատակին և արդեն սկսում ենք մտածել նրա մասին, թե մեր համաքաղաքացիների կողմից տրված արժեքավոր մանդատը ինչպես պետք է վերածենք մեր պետության հիմքերը ամրապնդող իրական օրենսդրական փոփոխությունների:

Այս նպատակով, մենք հանդիպումների շարք ենք սկսում Երևանում և մարզերում՝ կենտրոնանալով այն համայնքների վրա, որոնք առավել մեծ աջակցություն են բերել «ՀայաՔվե»-ին: Մեր առաջին մարզային հավաքը կլինի Գյումրիում, որը Երևանից հետո «ՀայաՔվե»-ի աջակիցների ամենամեծ բանակն ունի: Այս նպատակով, հուլիսի 28-ին՝ ժամը 18:30-ին, սիրով հրավիրում ենք ձեզ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն՝ Վարպետաց 176 հասցեով։
 
Կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում «ՀայաՔվե» նախագծի աջակիցների հետ։ Հանդիպմանը պատասխանելու ենք հասունացած բազմաթիվ հարցերին և ուրվագծելու ենք մեր հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։ Մինչ հանդիպում՝ Գյումրիում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր