00:00:00

Պետք է համոզված լինենք, որ Հայաստանում գործում է անկախ դատական համակարգ. դատավորների աշխատավարձը բարձրացնում ենք քաղաքացիների համար. Վարչապետ

12:22, 27 հուլիս 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ դատավորների ու մյուս պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնում են առաջին հերթին քաղաքացիների համար, որովհետև, ըստ նրա, քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից։

 

«Դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը մեր շարունակական քաղաքականությունն է»,- ասաց նա։

 

Փաշինյանը նշեց, թե պետք է ունենալ նոր ստանդարտի դատական համակարգ և՛ բովանդակությամբ, և՛ միջավայրի ձևավորմամբ։

 

«Մենք պետք է համոզված լինենք, որ Հայաստանում գործում է անկախ դատական համակարգ, դա շատ մեծ հարցեր կլուծի, կնվազեցնի շատ մեծ լարվածությունը»,- ասաց վարչապետը՝ խոստովանելով, որ այս խնդիրը դեռևս լիարժեք չեն կարողացել լուծել։

 

Լուծումը, ըստ նրա, մեկն է՝ պետք է անհոգնել աշխատել ու գնալ առաջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր