00:00:00

«Հրապարակ». Ինչու են Արմեն Փամբուխչյանին դիտարկում քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում

10:05, 26 հուլիս 2023 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին դիտարկում են քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում։ Եթե ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ տանի, ապա նա կնշանակվի այդ պաշտոնին՝ փաստացի քաղաքապետարանում դառնալով Տիգրան Ավինյանին վերահսկող աչքը և հավանական փոխարինողը։

Փամբուխչյանը Փաշինյանի հավատարիմներից է համարվում և հենց նրա առաջարկով է նշանակվել նախընտրական շտաբի պետ: ՔՊ նիկոլական թևն անգամ հույս ունի, որ Ավինյանն ընտրություններից հետո, հասկանալով, որ անգլիական թագուհու կարգավիճակ ունի, հրաժարական է տալու՝ քաղաքային իշխանությունը թողնելով Փամբին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր