00:00:00

Արցախը քո կոկորդին է մնալու, Նիկոլ․ Շարմազանով

19:54, 25 հուլիս 2023 Բլոգ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ազգակործան պատուհաս ու կապիտուլյանտ, դո՞ւ ես խոսում արժեզրկվելուց։

Դու, ում Ադրբեջանի սուլթանը «հարբած ծաղրածուից» մինչեւ վերջին վիրավորանքն էր հասցնում, իսկ դու լռում էիր։

Դու այնքան ես արժեզրկված,որ նույնիսկ քո հակառակորդը արժանապատվությունից ցածր է դասում քեզ հաղթելը:

Սերժ Սարգսյանի ժամանակ Ալիեւն էր բողոքում, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

Իսկ քո կառավարման ժամանակ դու դարձել ես Ալիեւի ու Էրդողանի հլու կամակատարը՝ Արցախը հանձնելով թշնամուն։

Դու այսօր անցար բոլոր սահմանները։

Դու պատերազմ ես հրահրում հայության հայաստանյան ու արցախյան հատվածների միջեւ։

Թե բա փող եմ տվել Արցախին։

Տո դու ո՞վ ես, որ Արցախին փող տաս։

Կարո՞ղ է ձեր տնից ես տվել։

Դա ՀՀ քաղաքացիների հարկերն են, այն քաղաքացիների, ում հայրենիքը դու աճուրդի ես հանել։

Նիկոլ Փաշինյան, դու Հերոստրատից ու Հուդայից ավելի վատ ես հիշվելու։

Արցախը քո կոկորդին է մնալու, Նիկոլ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր