00:00:00

Աշխարհի բնակչության կեսը վտանգված է մլակային տենդով վարակվել․ ԱՀԿ

13:28, 22 հուլիս 2023 Առողջություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է

«Աշխարհի բնակչության կեսը վտանգված է դենգե(մլակային) տենդով վարակվել։ Այն փոխանցվում է մոծակների միջոցով»։  

ԱՀԿ-ն 2000-ից 2022 թվականներին գրանցել է դենգե տենդով վարակման դեպքերի ութ անգամ աճ․ դեպքերը 500,000-ից հասել են 4,2 միլիոնի։

Դենգեն լուրջ հիվանդություն է, որն առավել հաճախ վիրուսային վարակ է, որը մի մարդուց մյուսին փոխանցվում է մոծակների խայթոցների միջոցով։

ԱՀԿ-ից հայտնում են՝  միակ պատվաստանյութը, որը ներկայումս առկա է շուկայում, Սանոֆի Պաստերի պատվաստանյութն է: Այս պատվաստանյութը օգտագործելու համար գրանցվել է գրեթե 20 երկրներում:

Պատվաստանյութը պաշտպանում է միայն այն մարդկանց, ովքեր մեկ անգամ վարակվել են դենգեով․ պահանջվում է, որ մարդիկ ստանան երեք դեղաչափ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր