Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Agence France-Presse-ին:
Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի հետ նոր պատերազմը շատ հավանական է, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել և վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից.
«Մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի և վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից, իհարկե, (նոր) պատերազմը (Ադրբեջանի հետ) շատ հավանական է», - նշել է նա։
Հայաստանի վարչապետը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու և այնտեղ գետտո ստեղծելու մեջ։