00:00:00

Արթուր Դավթյանն մասնակցում է ի աջակցություն Արցախի հրավիրված բողոքի ակցիային

19:13, 21 հուլիս 2023 Քաղաքականություն

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազատության հրապարակում է՝ ի աջակցություն Արցախի հրավիրված բողոքի ակցիային։
 
«Ես այստեղ եմ որպես ՀՀ պարզ  քաղաքացի։ Այստեղ գտնվելով իմ աջակցությունն եմ հայտնում մեր Արցախի հերոսական ժողովրդին, որոնք հերթսաբար մաքառում են 7 և ամիս ավելի գտնվելով շրջափակման մեջ», - ասաց Արթուր Դավթյանը։
 
Նա նշեց, որ չի կարծում, թե Արցախում ստեղծված իրավիճակը մեկ օրվա կամ մեկ գործողության կամ անգործության արդյունք է։
 
«Պատճառների մասին շատ կարելի է խոսել։ Կարծում եմ՝ օրեր շարունակ կարելի է պարզաբանել, քննադատական խոսք հնչեցնել յուրաքանչյուրի հասցեին, բայց իմ պատկերացմամբ, այսօր մեր խնդիրը պատճառները վերլուծելը չպետք է լինի։ Մենք այսօր ուղղակի պետք է կանգնենք և մեր համազգային հստակ դիրքորոշումը հայտնենք։
 
Դիրքորոշում 1. ՀՀ-ում և Արցախում ապրող բնակչությունը մեկ ազգ են և բոլոր հարցերում լինելու են կողք-կողքի։
 
Դիրքորոշում 2. Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», - հայտարարեց Արթուր Դավթյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր