00:00:00

ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել Բլինքենին Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ

18:50, 21 հուլիս 2023 Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի վեց անդամներ նամակ են հղել  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով, որ Թուրքիային F-16 վաճառելու և Անկարայի տրամադրության տակ եղած այդ կործանիչներն արդիականացնելու համաձայնագիրը պետք է ներառի որոշակի մեխանիզմ։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում իր առարկությունը։

 

Կոնգրեսի անդամները պահանջել են, որ հնարավոր գործարքը «ներառի այդ զենքերի վաճառքը հետաձգելու կամ հետ վերցնելու մեխանիզմներ, եթե Թուրքիան քայլեր ձեռնարկի, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության շահերին կամ ՆԱՏՕ-ի անվտանգության ճարտարապետությանը»:

Շեշտվում է, որ նամակը հղվել ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի ու Շվեդիայի միջև կայացած բանակցություններից հետո։

Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մասին խոսակցությունները վերսկսվեցին այն բանից հետո, երբ Թուրքիան համաձայնություն տվեց Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Թուրքիայի քայլից հետո ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Ջո Բայդենը, հայտնել էին վարչակազմի պատրաստակամությունը՝ վաճառել Թուրքիային F-16 կործանիչներ, եթե այն ստանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը։

Այնուամենայնիվ, դեմոկրատ Մենենդեսը հայտարարել է, որ շարունակելու է օգտագործել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որպեսզի արգելափակի վաճառքը։

«Ես միշտ ասել եմ, որ Շվեդիայի անդամակցության վավերացումը, որը, բնականաբար, պետք է տեղի ունենա, այն պարտադիր պայմանը չէ, թե ինչու ես կվերացնեմ F-16-ների վաճառքի նկատմամբ արգելքը»,- ասել է սենատորը՝ նշելով, որ ավելի մեծ խնդիրներ կան։

ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր