00:00:00

ՍԴ-ն դեռ չի կողմնորոշվում, թե ինչ անի․ «Հրապարակ»

09:43, 21 հուլիս 2023 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2021-ի նոյեմբերի 23-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը՝ 26 պատգամավոր, դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Մոտ 2 տարի անց՝ հուլիսի 7-ին, բարձր դատարանը վերջապես որոշել է դիմումը քննության առնել ՍԴ աշխատակարգային նիստում, սակայն քննելով դիմումը` այն կասեցնելու որոշում է ընդունել, քանի որ ՍԴ-ն հարցաշար է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով խնդրին առնչվող ավելի քան երկու տասնյակ հարցեր պարզաբանել։ Վարույթը կասեցնելու պաշտոնական հիմքը սա է. «Մինչեւ սույն որոշմամբ պահանջվող տեղեկությունների եւ այլ ապացույցների ստացումը»:

Կասկածից վեր է, որ դատախազությունն էլ իր հերթին ժամանակ կձգի, իսկ այդ ընթացքում ապօրինի գույքի գործով նոր հետապնդումներ կիրականացվեն։ Պատահական չէ, որ գործով զեկուցող է նշանակվել իշխանությունների սրտի դատավոր Վահե Գրիգորյանը, թեպետ այժմ ՍԴ-ում, կարելի է ասել, բոլորն են սիրելի։

Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։ Իսկ հայցը ստանալուց հետո ՍԴ-ն մեկ անգամ արդեն գործը կասեցրել էր` Վենետիկի հանձնաժողով դիմելու համար: Որից ամիսներ առաջ երկակի ու լղոզված պատասխան է ստացել եւ, փաստորեն, դեռ չի կողմնորոշվում, թե ինչ վճիռ կայացնի»:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31