00:00:00

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն

16:47, 20 հուլիս 2023 Քաղաքականություն

Կառավարությունը որոշում է կայացրել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին (նստավայրը` Մոնտեվիդեո):

Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացումը նախատեսված է Կառավարության 2021-2026 թվականնների ծրագրով:

Դեսպանություն հիմնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թվականի օգոստոսի 16-18-ը Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանցիսկո Բուստիժո Բոնասոյի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում:

«ՀՀ վարչապետը ևս հավաստիացրել է, որ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության հարցը օրակարգում է, և տվյալ գործընթացը սեղմ ժամկետներում կմտնի ինստիտուցիանալ դաշտ:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության բացումը համարվում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին»,- ասվում է որոշման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր