ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը Մոսկվայում, որն առաջարկվել էր հուլիսի 15-ին անցկացնել ՌԴ ԱԳՆ-ի կողմից․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման անցկացման լավ շանսեր կան։
Երբ մենք ստանանք կոնկրետ ամսաթվերի վերաբերյալ տեղեկություններ փորձագետներից, ովքեր աշխատում են հանդիպման վրա, մենք անպայման կկիսվենք դրանով»,- հավելել է Զախարովան։