ԵՄ արտգործնախարարները, ի թիվս այլ հարցերի, հինգշաբթի՝ Բրյուսելում, կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը, հաղորդում է РиаНовости-ն՝ վկայակոչելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։
Հաղորդագրության մեջ նշվում է՝ ԵՄ ԱԳ նախարարները հարցերի լայն շրջանակի շուրջ մեկուկես ժամ առցանց քննարկում կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստը Բրյուսելում կեզրափակվի Ժոզեպ Բորելի ամփոփիչ մամուլի ասուլիսով։