Էջմիածնի «Քիմիկների» զորամասի՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները Կառավարության շենքի մոտից քայլեցին դեպի Նախագահի նստավայր, որտեղ գտնվում է Նիկոլ Փաշինյանը։ Ծնողները հանդիպում են պահանջում նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որը, ինչպես պարզվեց, նախկինում երբևէ չի ընդունել նրանց։
Ծնողները պահանջում են գործողություններ ձեռնարկել անհայտ կորած զինծառայողների գտնվելու վայրը պարզելու համար: Նրանց մի մասը հայտարարում է, որ պատերազմից հետո իրենց զավակները ադրբեջանցիների տրամադրած հեռախոսներով կապի են դուրս եկել իրենց հետ, հետևաբար համոզված են, որ նրանք ողջ են: