00:00:00

Հիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները. Միրզոյանը՝ հայ-թուրքական բանակցությունների մասին

20:13, 18 հուլիս 2023 Արտաքին քաղաքականություն

Մենք ունեցանք որոշակի դադադր, կարծում եմ հիմա ժամանակն է շարունակել հայ-թուրքական  հարաբերություններիկարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին  ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դիտարկում է Վիեննան՝ որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հարթակ:

«Եվս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ գործընկերոջը՝ Վիեննան՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարթակ առաջարկելու համար: Գիտենք, որ մի քանի անգամ մեր ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վիեննայում և հնարավորություն են ունեցել քննարկել կարգավորման հարցերը և հուսով եմ դա կլինի շարունակական: Կցանկանայի հավելել, որ մենք ունեցանք որոշակի դադար այս գործընթացում, որը, կարծում եմ, պայմանավորված էր Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով: Հիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները: Եվ առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել երկու կողմերից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս պարագայում, ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կան մի քանի այլ նախագծեր, որոնք ևս քննարկվում են»:

Հարցին, թե այս  պահին բանակցություններ նախատեսվա՞ծ են, Միրզոյանն ասել է, որ այս պահին համաձայնեցված ամսաթիվ չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր