ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 18-ին աշխատանքային այցով կլինի Վիեննայում։
Կկայանա Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների հանդիպումը, որին կհաջորդի մամուլի ասուլիս։
Նախատեսված են նաև Արարատ Միրզոյանի հանդիպումները միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։