00:00:00

Հանկարծամահ է եղել Արցախի պետնախարարի աները. բուժօգնություն չի տրվել

05:21, 17 հուլիս 2023 Մամուլ

ArmLur.am տեղեկությունների համաձայն երեկ մահացել է Արցախի պետական նախարարի աները:

Ըստ թերթի տեղեկությունների՝ նրա առողջական վիճակը հանկարծակի վատթարացել է ու քանի որ Արցախում այս պահին առողջապահական լուրջ խնդիրներ կան, անհնարին է դարձել նրան բժշկական օգնություն ցուցաբերելը, ինչի պատճառով արձանագրվել է մահը:

Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում այս օրերին համաժողովրդական շարժում է սկսվել: Հրապարակում վրաններ են տեղադրվել: Ադրբեջանն արդեն կես տարի է՝ փակել է Հայաստան-Արցախին կապող միակ ճանապարհը, ինչի պատճառով լուրջ հումանիտար խնդիրներ են առաջացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր