00:00:00

ԵՄ-ն խրախուսում է ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև․ Միշել

20:37, 15 հուլիս 2023 Արտաքին քաղաքականություն

ԵՄ-ն խրախուսում է ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև։

Բրյուսելյան հանդիպման արդյունքներն ամփոփելով, հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը․

«Ղարաբաղում գտնվող բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների և անվտանգության հետ կապված:

Այս համատեքստում ԵՄ-ն խրախուսում է ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև։ Այս երկխոսությունը պետք է ապահովի անհրաժեշտ վստահությունը բոլոր ներգրավվածների համար»,-հայտարարել է Միշելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր