Բրյուսելում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Այն տեւել է շուրջ 2.5 ժամ:
Եռակողմ հանդիպումից առաջ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը: Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին էր փոխանցել ԼՂ նախագահի նամակը: Հանդիպմանը Փաշինյանն ու Միշելը քննարկել էին նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: