Թուրքիայի Յալովա նահանգում երեք ամիս առաջ ուշագրավ սրճարան է բացվել։ Սրճարանի ներքին հարդարանքը բանտախուց է հիշեցնում, չեն մոռացել անգամ ճաղավանդակների մասին։ Իսկ աշխատակիցները ներկայանում են բանտարկյալների համազգեստով։
Սրճարանը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում, նրանցից ոմանք նույնիսկ որոշում են հագնել բանտարկյալի համազգեստը և լուսանկարվել։
Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ հաստատություն ստեղծել նաև Բուրսայում․ համապատասխան իրավունքների փոխանցման պայմանագիրն արդեն կնքվել է։ Գաղափարի հեղինակները մտադիր են իրենց «բրենդը» դուրս հանել Թուրքիայի սահմաններից և այլ երկրներում նույնպես կյանքի կոչել այդ նախագիծը։