Դեկտեմբերից ի վեր` ավելի քան 100 հազար արցախահայեր շրջափակված են Ադրբեջանի կողմից` Ռուսաստանի մեղսակցությամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն՝ մեկնաբանելով «Le monde» ֆրանսիական պարբերականի հոդվածը Արցախում բողոքի ցույցի մասին։
«Լեռնային Ղարաբաղ. հազարավոր մարդիկ բողոքում են՝ պահանջելով բացել Հայաստան տանող միջանցքը»,- նշել է Լուազոն։