00:00:00

Աշոտ Փաշինյանն իրեն գտել է նկարչության մեջ․ «Հրապարակ»

05:51, 15 հուլիս 2023 Մամուլ

Հրապարակ թերթը գրում է․

Նախօրեին բացվել է մեր օրերի նորահայտ նկարիչ, վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի նկարների անդրանիկ ցուցահանդեսը: Ծառայությունից հետո ուսումը կիսատ թողած եւ մի կարճ շրջան գարեջուր վաճառելով զբաղվող Աշոտ Փաշինյանը, ինչպես վերջերս նրա մայրը հայտնեց, որոշել է նկարչությամբ զբաղվել։ Հուլիսի 13-ին նրա առաջին ցուցահանդեսն է բացվել, որին ներկա է գտնվել նաեւ հայրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ականատեսները պատմում են, որ ժամեր շարունակ Հրաչյա Քոչարի փողոցն այդ առիթով կաթվածահար է եղել, երթեւեկությունը՝ դադարեցված։ Բանն այն է, որ Աշոտի ցուցահանդեսը կազմակերպվել է այդ փողոցում գտնվող նկարիչների արվեստանոցների հայտնի բնակելի շենքի առաջին հարկում, որտեղ, ասում են, տեւական ժամանակ է, որ Աշոտը բնակվում եւ ստեղծագործում է՝ ընկերուհու հետ։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր