00:00:00

Հայաստանը մեծապես արժևորում է Ձեր ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծմանը․ Վահագն Խաչատուրյանը՝ Մակրոնին

12:00, 14 հուլիս 2023 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ:

«1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի ժողովրդի ուղենշած ազատության, հավասարության և եղբայրության գաղափարները դարձել են համամարդկային արժեքներ, որոնք ոգեշնչել են նաև հայ ժողովրդին` ժողովրդավարության և իրավունքների գերակայության ճանապարհով առաջ շարժվելու համար:

Այդ արժեքներին նվիրվածության և մեր ժողովուրդներին միավորող բազմադարյա ամուր բարեկամության վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև շարունակաբար ընդլայնվող առանձնաշնորհյալ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում։

Օգտվելով առիթից՝ իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր հայրենիքի և ժողովրդի համար մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում Ձեր առաջնորդությամբ Ֆրանսիայի հասարակության կողմից հայ ժողովրդին ցուցաբերվող բացառիկ համերաշխության և մշտապես մեր կողքին լինելու համար։

Հայաստանը մեծապես արժևորում է Ձեր անձնական հանձնառությունն ու հետևողական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծմանը, իր պատմական բնօրրանում հայ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորմանն ու մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասվում է ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր