00:00:00

Թուրքիայում սոցցանցում գրառում կատարելու համար հայ կին է կալանավորվել

17:42, 21 մայիս 2018 Աշխարհ

Թուրք ակտիվիստ, նախկին ուսուցչուհի Աջուն Քարադաղը «Twitter»-ի իր էջում տեղեկացրել է, որ սոցցանցում գրառում կատարելու համար Թուրքիայում կալանավորվել է տիկին Ռոզերին Զերին, ով ազգությամբ հայ է: «Զերին կալանավորվել է «Tweeter-ում գրառում կատարելու համար:  Հիվանդ երեխա ունեցող մայր է։ Ամոթ Ձեզ։  Մի գրառմամբ, ինչպես եք եզրակացնում, որ նա հանցանք է գործել։  Ի՞նչ եք ուզում սրանով անել։ Բավական է արդեն»,- գրել է Քարադաղը։ Վերջինս չի նշել, թե ինչ գրառման համար է Զերին կալանավորվել։ Քարադաղը նախկինում դասավանդել է Թուրքիայի Դերսիմ շրջանի դպրոցներից մեկում։ 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նրան աշխատանքից հեռացրել են։ Իսկ Զերիի Facebook-ի լուսանկարներից երևում է, որ ազգությամբ հայ այդ կինը քաղհասարակության ակտիվիստներից է: Մասնակցել է Ստամբուլում տեղի ունեցած բողոքի բազմաթիվ միջոցառումների, որոնց ժամանակ կոչ է արվել ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված լրագրողներին, ակտիվիստներին և այլ ոլորտի մարդկանց։ Լուսանկար Զերիի  Facebook-ի էջից.    
Acun Karadağ@acun_karadag

Rozerin Zeri. Tweet paylaşımları gerekçe gösterilerek tutuklandı bugün. Çocuğu hasta olan bir anne. Rezillik bu. Bir insan tweetle nasıl bir suç işlemiş olabilir? Nedir bu telaşınız? Tertemiz bir kadın. Ne yapmak istiyorsunuz? Artık yeter be!

Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր