ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի հետ:
«Հանդիպմանը քննարկել ենք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավորությունները:
Զրուցակցիս հետ անդրադարձել ենք երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, գործարար միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաներին, հայ-ամերիկյան տնտեսական ներդրումներին և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի», - գրել է Գրիգորյանը: