00:00:00

Ադրբեջանը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել. Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք գոյություն չունեն. Նիկոլ Փաշինյան

11:37, 13 հուլիս 2023 Արտաքին քաղաքականություն

Արդարադատության միջազգային դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել փետրվարի 22-ի որոշումը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ սա կարևոր որոշում է։

«Այնուամենայնիվ, դատարանի փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան, որովհետև եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե  բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել ու դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է Լաչինի միջանցքում, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա Լաչինի միջանցքը արգելափակված է բացառապես Ադրբեջանի պետական կառույցների գործողությունների պատճառով,  հետևաբար, դատարանի որոշմամբ էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի «բնապահպանական ակտիվությունը», սակայն, շարունակվում է. հիմա էլ փորձում են Հայաստանին  բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակով, ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք գոյություն չունեն։

«Հայաստանի պետական ու մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում ու կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր