ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել Հարավային Կովկասում ԿԽՄԿ գործունեության վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․
«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության գործունեությանը: Այն կարևորագույն մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան:
Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը կենտրոնացած է եղել ԼՂ հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ ԿԽՄԿ-ն շարունակի գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:
ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերին տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով»։