00:00:00

Տարածաշրջանը գտնվում է անկայուն փուլում. էսկալացիայի համար ամբողջ պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է. ՀՀ ԱԽ քարտուղար

08:36, 12 հուլիս 2023 Քաղաքականություն

Տարածաշրջանը գտնվում է անկայուն փուլում, «Ամերիկայի ձայն»-ին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝  խոսելով տարածաշրջանում նոր պատերազմի հավանականության մասին։ 

Պատերազմը Ուկրաինայում, աշխարհաքաղաքական գործընթացները բացասաբար են անդրադառնում Հարավային Կովկասի վրա, որին գումարվում է, ըստ Գրիգորյանի, Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, պատերազմի հռետորաբանությունն ու ձեռնարկված քայլերը՝ ներառյալ տարբեր տեսակի էսկալացիաները, որոնք բարձր են պահում տարածաշրջանում լարվածության աճի հավանականությունը:

«Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով և փորձում ապակայունացնել տարածաշրջանը: Ամբողջ պատասխանատվությունն էսկալացիայի համար Ադրբեջանի վրա է»,- շեշտել է ԱԽ քարտուղարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր