00:00:00

Փաշինյանի իշխանությունը ՌԴ-ի և Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է, այն սկսել է քանդվել. քաղաքագետ

09:07, 12 հուլիս 2023 Բլոգ

Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում Ռուսաստանի-Թուրքիայի համաձայնության արդյունքն էր ու դրա խորհրդանիշն Աղդամի մոնիթորինգային կենտրոնի հիմնումն էր։  Այդ մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը․

«Այդ հայտարարությունը նաեւ Հայաստանում ՔՊ-ի իշխանության գրավականն էր։ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է։

Սակայն, այդ կոմպրոմիսը սկսել է քանդվել։ Էրդողանն, Ազովի հրամանատարներին հանձնելով Ուկրաինային, խախտել է Պուտին-Էրդողան համաձայնությունը, նաեւ Թուրքիան արդեն քննարկում է Ուկրաինա ծանր հրետանի ուղարկելու հնարավորությունը, Բայրակթարների գործարանի հիմնումը։ Թուրքիան համաձայնվեց Շվեդիայի ՆԱՏՈ մտնելուն, նաեւ պատրաստվում է 3 ռազմաբազա տեղակայել Ադրբեջանում, որոնցից մեկը Կասպից ծովի ափին, Բայդենը խոստացել է F-16 վաճառել Թուրքիային եւ այլն, ցուցակը կարելի է շարունակել։ Ավելի պարզ, Էրդողանը կրկնում է Աթաթուրքի քաղաքականությունը, ստանալով Ռուսաստանից այն, ինչ հնարավոր է, շարժվում է դեպի Արեւմուտքն, այնտեղ ստանալու մյուս դիվիդենտներ։

Այսպիսով, ՔՊ-ն եւ Փաշինյանը ստիպված են որոշում կայացնել' ընդունել Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պայմաններն ու միանալ հակառուսական եւ հակաիրանական կոալիցիային։ Իսկ թե այս իրավիճակում ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը, դժվար է կանխատեսել, ըստ երեկույթին այս հարցի պատասխանը դեռեւս ոչ Մոսկվան ունի, ոչ' Թեհրանը։

Կարճ' Փաշինյանը սկսում է կորցնել իր իշխանության արտաքին բալանսի ռեսուրսը, իսկ ներքին լեգիտիմությունը մինչ այդ էր կորցրել»,- նշել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր