00:00:00

Երիտասարդների հետ շփվելիս համոզվում եմ, որ նրանք են մեր հասարակության շարժիչ ուժը․ Թանդիլյան

16:14, 11 հուլիս 2023 Բլոգ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրել է․

«Յուրաքանչյուր անգամ երիտասարդների հետ շփվելիս և առնչվելիս համոզվում եմ, որ նրանք են մեր հասարակության շարժիչ ուժը, որ բոլոր ոլորտներում նրանց մտածողության ու վերլուծական մտքի կարիքն այսօր ունենք առավել, քան երբևէ։

Երիտասարդների և ուսանողների հետ առաջնորդության թեմայով հերթական հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 12-ին, ժամը 12:00-ին, «Մատենա» առաջնորդության դպրոցում (Բաղրամյան 6): Այս անգամ հետաքրքիր ու բովանդակային զրույց-քննարկում կունենանք Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների հետ։

Մուտքն ազատ է, կարող են միանալ բոլոր ցանկացող երիտասարդները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր