00:00:00

Ադրբեջանն արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տեղաշարժը Լաչինի միջանցքում․ ԱԳՆ խոսնակ

11:08, 11 հուլիս 2023 Քաղաքականություն

Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակաբար արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով»,- գրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր