00:00:00

Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը միտված կլինեն հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցու­թյանը նոր լիցք հաղորդելուն. Փաշինյանը շնորհավորել է Միրզիյոևին

08:48, 11 հուլիս 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

 

«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

 

Վստահ եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը հետագայում ևս կշարունակի նպաստել Ուզբեկստանի զարգացմանն ու միջազգային հեղինակության ամրապնդմանը:

 

Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը միտված կլինեն թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերում հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցու­թյանը նոր լիցք հաղորդելուն, ինչին իր նպաստը կբերի գալիք ամսում նախատես­ված՝ Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրա­տնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական հանձ­նաժո­ղովի անդրանիկ նիստը:

 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր