Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակին։
«Իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է շատ լարված և մտահոգիչ լինել նաև այսօր՝ չնայած երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին...
Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորման և երկարատև կայունության հաստատման համար միակ ճանապարհը միջազգային հանրության ուժեղ և որոշիչ ներգրավումն է..»,- դսպանի խոսքերն է մեջբերել Հռոմում դեսպանության մամուլի ծառայությունը:
Դեսպանը հարցազրույց է տվել Esteri-ին։